Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

«Նախագահ, վարչապետ, ոստիկանություն, ժողովրդին ծեծելու, թալանելու համար չեք, հերիք ա ինչքան հանդուրժեցինք»

«Նախագահ, վարչապետ, կառավարության բոլոր անդամներ, ոստիկանություն, ԱԺ, դուք նշանակված եք ժողովրդի շահերը պաշտպանելու համար, այլ ոչ թե ժողովրդին ծեծելու, թալանելու համար, կամ` որ մարդիկ տեղում մահանան սովից կամ դրսում` օտարի լծի տակ ապրելով, բավական է, որքան հանդուրժեցինք »,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը՝ հավելելով, որ պարբերաբար այնպիսի օրենքներ են ընդունվում, որոնցով էլի ավելի են կեղեքում, թալանում մարդկանց:

Նա շեշտեց, որ թալանի վառ օրինակ է նաև այն, որ դարձյալ բարձրացնելու են էլեկտրաէներգիայի սակագինը` 6 դրամով:
Ըստ Վաղինակ Շուշանյանի՝ սակագնի բարձրացումը խորացնելու է մարդկանց սոցիալական խնդիրները, հանգեցնելու է արտագաղթի աճին, ինչպես նաև մարդիկ սկսելու են այլընտրանք փնտրել, բայց այն փայտի և գազի տեսքով է:

«Գազպրոմը» գազի սակագինը նվազեցրեց «Գազպրոմ Արմենիա»-ի համար: Երբ որ էժանանում է, նշանակում է սպառողների համար էլ պիտի էժանացվի, սակայն սպառողի համար չէժանացավ: Բացի այդ` մասնագետների պնդմամբ` եթե գազն էժանանում է, պետք է էլեկտրաէներգայի գինն էլ նվազի, քանի որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները աշխատանքները կատարում են գազով, այնինչ` հակառակը` էլեկտրաէներգիան թանկացնում են»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա հիմնավոր չի համարում ՀԷՑ-ի պարտքերի պատճառով սակագինը բարձրացնելը, քանի որ սպառողները մեծ մասամբ պարտաճանաչ վճարել են: «Վերջին երկու տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի գինը մոտ 50 տոկոսով թանկացել է, անցած երկու տարվա մեջ 40 տոկոսով թանկացավ` 30 դրամից դարձավ 42 դրամ, այսօր արդեն, իմ տեղեկություններով, ՀԷՑ-ը պիտի դիմեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքը ևս 6 դրամով թանկացնելու համար՝ պատճառաբանելով, որ գոյացել են պարտքեր՝ 250 մլն դրամի չափով: Ինչո՞ւ պիտի հայ սպառողը փակի ռուսական ընկերության պարտքերը, կամ այդ պարտքերն ինչպե՞ս են կուտակվել»,- նշեց Շուշանյանը:

Քաղաքացիական ակտիվիստի հավաստմամբ՝ չեն թողնի, որպեսզի թանկացումը մարսեն, կրկին մի շարք միջոցառումներ են իրականացնելու, քանի որ իշխանությունների պահվածքը զավեշտի է վերածվում. ամռանը տեսան, թե թանկացման դեմ ինչպես էին պայքարում, հիմա դարձյալ թանկացնում են: Վաղինակ Շուշանյանի խոսքերով` ճնշումները, ոստիկանական ծեծը չեն կարող հանգեցնել պայքարի կասեցմանը. անցած տարի 28 հոգի բերման ենթարկվեցին, մի մասի նկատմամբ հարուցվեցին վարչական գործեր, մեկի նկատմամբ` նույնիսկ քրեական գործ, փորձում են ծեծելով լռեցնել:
Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում