Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ընդունեց ՔՊՌ-ին և ջախջախեց 6:0 հաշվով:
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն: Մեկական գոլի հեղինակ դարձան Ալեքսանդր Կոլարովը, Ջեյմս Միլները և Դավիդ Սիլվան:
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթի»-ն վաստակեց 73 միավոր և ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում: Ինչ վերաբերում է հետնապահին, ապա ՔՊՌ-ն հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում:
«Մանչեսթեր Սիթի»-ՔՊՌ` 6:0
1:0 Ագուերո (4՛), 2:0 Կոլարով (21՛), 3:0 Ագուերո (50՛), 4:0 Ագուերո 11մ. (65՛), 5:0 Միլներ (70՛), 6:0 Սիլվա (87՛)








































