Անգլիայի չեմպիոն «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է իր՝ լոնդոնյան ակումբ տեղափոխվելու մասին:
«Ես չէի ցանկանում հայտնվել Լոնդոնում: Ցանկանում էի խաղալ Չեմպիոնների լիգայում, իսկ «Չելսի»-ն այդ պահին վեցերորդն էր ԱՊԼ-ում: Թիմն էլ նոր ձեռքբերումներ ուներ: Դի Մատեոն ինձ ասաց. «Կտեսնես, թիմը ֆուտբոլ է խաղալու»:
Հետո էլ զանգ ստացա Ժերվինյոյից: Նա ասաց, որ ինչ-որ մեկը ցանկանում է ինձ հետ խոսել: Չէի կռահել, թե ով է, սակայն իմանալով, որ դա Դրոգբան է, պարզապես շփոթվեցի:
Այդ ժամանակ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը ինձ խնդրում էր միանալ «ազնվականներ»-ին: Ես տպավորված էի ու վերջապես ընդունեցի առաջարկը,- բելգիացու խոսքերը մեջբերում է Goal-ը:






































