Թուրքական ռազմաօդային ուժերը դադարեցրել են երկու Airbus A400M-ի թռիչքներն այն բանից հետո, երբ նույն տեսակի ինքնաթիռը կործանվել էր Սևիլիայում՝ հաղորդում է թուրքական Hurriyet-ը:
Ռազմական բեռնատար Airbus A400M ինքնաթիռը կործանվել է Սևիլիայի օդանավակայանից թռիչք իրագործելուց մի քանի րոպե հետո: Ըստ վերջին տեղեկության՝ սրահում եղել է վեց մարդ. չորսը զոհվել են, երկուսին ծանր վիճակում տարել են հիվանդանոց: Վթարի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարի ենթարկված ինքնաթիռը իսպանական բանակի կազմում չի եղել: Ըստ Airlive կայքի՝ այն ծառայել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:









































