Պետեր Մագսը, որին անվանում են «շվեդական Բրեյվիկ», ցմահ ազատազրկման է դատապարտվել 2 սպանության և սպանության 8 փորձի համար: Հանցագործը հարձակումներ է գործել բացառապես այլազգիների վրա:
43-ամյա Մագնսը, ով ծնվել է Մալմյոյում, իր ինքնակենսագրական գրքում գրել է, որ ծրագրել էր սպանել Շվեդիայի հավաքականի հանրահայտ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
«Մտածեցի, որ ԶԼՄ-ներում հսկայական աղմուկ կբարձրանա, եթե այդպիսի մարդ գնակահարվի: Տեսա նրա Ferrari-ն, որը սխալ էր կայանված: Տիպիկ բալկանյան պահվածք:
Այդ պահին ինձ մոտ զենք չկար, այդ իսկ պատճառով զենքի հետևից շտապեցի տուն: Վերադարձա բավականին արագ, բայց ավտոմեքենան արդեն այդտեղ չէր»,- գրել է Մանգսը:
Մարդասպանի նկարագրած դրվագը տեղի է ունեցել 2010թ., երբ Իբրահիմովիչն արձակուրդն էր անցկացնում հայրենիքում: Այդ ժամանակ Զլատանը հանդես էր գալիս «Բարսելոնա»-ում:





































