Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը վնասվածք է ստացել «Վալենսիա»-ի դեմ հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ ֆուտբոլիստը բժշկական նախնական հետազոտություն է անցել , որի արդյունքում պարզվել է, որ վնասվածքը թեթև է: Վաղը Կրոսը խորացված հետազոտություն կանցնի:
«Արքայական ակումբ»-ի բժշկական շտաբի ներկայացուցիչները վստահեցնում են, որ ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Յուվենտուս»-ի դեմ պատասխան հանդիպմանը:








































