ՆԱՍԱ-ն տեսագրություն է հրապարակել, որտեղ բոլոր ցանկացողները կարող են տեսնել Մարսի մայրամուտը: Տեսագրությունը բաղկացած է 4 պատկերից, որոնք լուսանկարել և երկիր է փոխանցել մարսագնաց Curiosity-ն: Այս մասին ասվում է ամերիկյան գործակալության պաշտոնական կայքում:
Մի շարք լուսանկարներ արվել են MastCam տեսախցիկի միջոցով, որը սև-սպիտակ լուսանկարներ է նկարում, սակայն տարբեր լուսային ֆիլտրերի օգնությամբ: Դա փորձագետներին օգնել է լուսանկարներում ստանալ իրականին շատ մոտ գույներ:
Պետք է ասել, որ «Կարմիր մոլորակի» մայրամուտը տարբերվում է երկրի մայրամուտից: Արևամուտը Մարսը ներկել է մոլորակի համար անսովոր` երկնագույն և կապույտ երանգներով:










































