«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ հպարտանում է իր թիմով, որը 2:1 հաշվով առավելության է հասել «Քրիսթալ Փելես»-ի նկատմամբ:
Հոլանդացի մասնագետը նշել է, որ թիմն այնքան էլ որակյալ ֆուտբոլ չի ցուցադրել, բայց կամք է դրսևորել:
«Մենք շատ կարևոր քայլ կատարեցինք: Սաներս թիմային խաղ ցուցադրեցին: Հպարտանում եմ նրանցով: Դավիդ դե Խեան բազմաթիվ անգամ է փրկել մեզ: Այդպես էր նաև այս անգամ: Սա ևս մեկ քայլ էր` դեպի Չեմպիոնների լիգա»,- BBC-ն մեջբերում է Վան Գալի խոսքերը:






































