67-ամյա թոշակառու Ռեյ Ռեդիկն Արևմտյան Սուսեկ դքսության բնակիչ է, որը Բրայթոն քաղաքում տեղի ունեցած տոնական արարողության ժամանակ ստացել է բակալավրի աստիճան:
1963-ին Ռեդիկը, որն այդ ժամանակ 15 տարեկան է եղել, հեռացել է դպրոցից ու աշխատանքի ընդունվել: 1980-ին նա տնտեսագիտություն է սկսել ուսումնասիրել Բաց համալսարանում: Վեց տարի անց նա որոշել է ակադեմիական արձակուրդ վերցնել, որը երկարաձգվել է 23 տարի:
2009-ին վերադառնալով ուսման, բացի տնտեսագիտությունից տղամարդը որոշել էր նաև իսպաներեն սովորել:
Ռեդիկը պատմել է, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում հասցրել է հացթուխ ու Թագավորական հրետանու հրաձիգ աշխատել: Իր կարիերան տղամարդը սկսել է վաճառականի պաշտոնից:










































