Ապրիլի ավերիչ երկրաշարժից հետո Նեպալի բնակիչներին սպառնում են խոլերայի և այլ վտանգավոր հիվանդությունների համաճարակներ, որոնք կարող են առաջանալ մուսոնների առաջիկա սեզոնին հակասանիտարական պայմանների պատճառով: Այս մասին գրում է New York Post-ը` վկայակոչելով Նեպալում ջրամատակարարման, սանիտարական պայմանների և հիգիենայի հարցերով ղեկավար Անթի Ռաութավարային:
«Կլինեն խոլերայի և այլ հիվանդությունների համաճարակներ: Դա պատերազմ է, որտեղ մենք չենք կարող հաղթել: Մենք միայն կարող են փորձել նվազագույնի հասցնել ցավն ու մահացությունը»,- ասել է Ռաութավարան:
Պարբերականը նշում է, որ Նեպալի իշխանությունները և բարեգործական կազմակերպություններն արդեն շտապում են 800 հազար առանց տանիք մնացած բնակիչներին ապահովել վրաններով: Նշվում է, որ երկրում մուսոնային սեզոնը կսկսվի 6 շաբաթ անց, ինչը զգալիորեն կվատթարացնի տուժած շրջաններում սանիտարական պայմանները:







































