Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգի համերգի կազմակերպիչները չեղյալ են համարել Ստամբուլ քաղաքում երգչուհու ելույթը քիչ վաճառված տոմսերի պատճառով, հաղորդում է Al Arabiya-ն:
«Նրա թիմը խնդրել է հետաձգել համերգի ամսաթիվը, բայց քանի որ վաճառքի մակարդակը մեր սպասվածից էլ ցածր է եղել, մենք որոշել ենք չեղյալ հայտարարել ելույթը: Նրա նման համաշխարհային աստղերը կարծես այնքան էլ հետաքրքիր չեն թուրքական հանդիսատեսին»,- հայտարարել է համերգի կազմակերպիչը:











































