Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը որոշում են ընդունել դադարեցնել A400M Airbus-ի փորձարկումները` մինչև Իսպանիայի աղետի հետաքննության ավարտը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
«Գերմանիայի ռազմաօդային ուժերը, որոնք անցկացնում են A400M Airbus-ի փորձարկումները, ժամանակավորապես դադարեցնում են դրա թռիչքները: Թռիչքները կվերականգնվեն միայն Սևիլիայի ավիաաղետի պատճառների հետաքննությունից հետո: Բացի այդ, Միացյալ Թագավորության ռազմաօդային ուժերը ևս ժամանակավորապես դադարեցնում են այդ տեսակի առկա երկու ինքնաթիռի թռիչքները»,- ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:









































