Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 70-ամյակի օրը հարգել է զոհված հերոսների հիշատակը և կոչ արել թույլ չտալ պատերազմի սանձազերծում և առճակատումներ՝ տեղեկացնում է վրացական apsny.ge կայքը:
Թինա Խիդաշելին կառավարության այլ անդամների և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ ծաղկեպսակ է դրել Թբիլիսիում անհայտ զինվորի հուշարձանին:
«Պատերազմը ամենամեծ սխալն է, որը կարողացել է թույլ տալ մարդկությունը: Այսօր մենք պետք է կրկին հիշենք այն մասին, որ չպետք է թույլ տանք պատերազմի սանձազերծում և ուղղակի առճակատումներ, իսկ պետությունը պետք է ամեն ինչ անի, որ մարդիկ չզոհվեն: 21-րդ դարում մենք պետք է հաշիվները պարզենք այլ կերպ՝ օգտագործելով ավելի քաղաքակիրթ ձևեր»,-հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը:










































