Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրում չեմպիոնի կոչումն արդեն նվաճած Թուրինի «Յուվենտուս»-ն ընդունել էր «Կալյարի»-ին:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Մադրիդի «Ռեալ»-ի հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կարևոր արտագնա խաղից առաջ «Ծեր Սինյորա»-ն խաղադաշտ էր դուրս եկել երկրորդ կազմով:
Բացառություն էր Պոլ Պոգբան, ով վնասվածքի պատճառով 2 ամիս շարքից դուրս մնալուց հետո ապաքինվել էր ու վերադարձել խաղադաշտ: Ֆրանսիացի կիսապաշտպանն իր վերադարձը նշեց գոլով` բացելով հանդիպման հաշիվը:
«Յուվենտուս» – «Կալյարի»` 1:1
1:0 Պոգբա (44’), 1:1 Ռոսետինի (85’)









































