«Պայքարը պետք է շարունակել, օր օրի երկրի վիճակը վատանում է, արտագաղթը շատանում, և եթե ժողովուրդը չպայքարի, հաղթանակները պահել շատ դժվար կլինի»,-Հաղթանակի զբոսայգում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը:
Մալխասյանն ընդգծեց, որ իր կարծիքով՝ ՀԱԿ-ն այն քաղաքական ուժն է, որ ռեալ ու իրական պայքար է ծավալում. «Ես կարծում եմ՝ բոլոր առողջ մտածող մարդիկ պետք է համախմբվեն Հայ ազգային կոնգրեսի շուրջ»,- ասաց նա:
«Հայ ազգային կոնգրեսը միշտ կա, հավատարիմ է իր սկզբունքներին: Մնում է ժողովուրդը համախմբվի: Ժողովուրդը այնպիսի քաղաքական ուժերի շուրջ է հավաքվում, որոնք ժամանակի ընթացքում ցույց են տալիս իրենց սնանկությունը: Իմ կարծիքով՝ միակ ճշմարիտ քաղաքական ուժը, որը ժողովրդին հուսախաբ չի անում, երբեք չի դավաճանում ու չի խաբում՝ Հայ ազգային կոնգրեսն է»,- եզրափակեց Մալխասյանը:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:









































