Հայտնի երգչուհի Լեդի Գագան ամուսնությունից հետո կկրի ամուսնու՝ Թեյլոր Քիննիի ազգանունը՝ գրում է Viva.ua-ն:
Լեդի Գագան հայտնել է, որ լուրջ է վերաբերվում ամուսնությանը, ուստի հարսանիքից հետո կկրի ամուսնու ազգանունը: Երգչուհին իր իրական անունը չի գործածել պրոֆեսիոնալ կյանքում, ուստի իր երկրպագուների համար նա կմնա Լեդի Գագա: Իսկ ահա անձնագրում Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա անվան փոխարեն կգրվի Ստեֆանի Ջոան Անջելինա Քիննի:
.jpg)










































