«Ժիրոյին մոտիկից ճանաչել ենք, իրան որպես ազնիվ տղա գնահատում ենք, հարգում ենք, ՀԽ-ին միանալու հետ կապված, հավատացեք, էնքան հարցեր կան, լիքը չակերտներ կան, հիմա չակերտները պատրաստ չեմ բացել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի «Շենգավիթ» ջոկատի հրամանատար Մանուկ Սարգսյանը՝ հավելելով, որ պետության մեջ շատ հարցեր կան՝ պետականության և հայրենիքի հետ կապված:
Ջոկատի տղաները մեզ հետ զրույցում նշեցին, որ ազատամարտիկները ոչ թե բաժանվել են ճամբարների, այլ ազատամարտիկներին բաժանել են, բաժանողի հասցեն էլ բոլորը գիտեն: Ըստ նրանց՝ որոշ ազատամարտիկների հիմա այս կամ այն ուժերը կարողանում են օգտագործել՝ ելնելով երկրում ծառացած խնդիրներից: «Ամեն մեկը փորձում է իր խնդիրը լուծել»,- ասացին նրանք:
Մանրամասները՝ տեսանյութում:










































