Airbus A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռը իսպանական Սևիլիայում աղետի է ենթարկվել: Դա տեղի է ունեցել թռիչքից քիչ անց, հայտնում է El Pais-ը:
Ականատեսների վկայությամբ՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ տեղի ժամանակով ժ. 13:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 15:00-ին), ինքնաթիռն ընկել է Coca-Cola-ի գործարանի տարածքում:
Օդաչուների վիճակի կամ ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի մասին հստակ տեղեկություն դեռ չկա:








































