Ամերիկացի էներգետիկը փորձել է միջուկային զենքի մասին տվյալներ հափշտակել և գաղտնի տեղեկությունը վաճառել արտասահմանում:
ԱՄՆ էներգետիկայի նախարարության նախկին աշխատակից Չառլզ Էքլսթոնը այս տարվա մայիսի 20-ին կկանգնի դատարանի առաջ միջուկային զենքի մասին գաղտնի տեղեկությունը հափշտակելու ու այն արտասահմանում վաճառելու փորձի համար:
Ինչպես հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, 62-ամյա հանցագործին սպառնում է երկարատև բանտարկություն՝ մինչև 20 տարի ժամկետով, գրում է The Washington Post-ը:









































