Անգլիայի առաջնության 36-րդ տուրի «Լիվերպուլ»-ի դեմ խաղից առաջ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ կիսապաշտպան Սթիվեն Ջերարդն իր սիրելի հակառակորդն է: Պորտուգալացի մասնագետը նշել է, որ նման մեծագույն ֆուտբոլիստների դեմ խաղերը նպաստել են նրա մասնագիտական աճին:
«Փորձել եմ ձեռք բերել Ջերարդի իրավունքները, երբ գլխավորում էի «Ինտեր»-ը, «Չելսի»-ն և «Ռեալ»-ը, բայց նա միշտ մնացել է իմ սիրելի հակառակորդը: Սթիվենին շատ դժվար է կանգնեցնել: Ցավում եմ, որ սա մեր վերջին դիմակայությունն է լինելու: Նման հակառակորդների շնորհիվ ես կայացել եմ, որպես մասնագետ:
Սովորում եմ իմ սաներից և հակառակորդներից` լուծելով խնդիրները, որ նրանք ստեղծում են ինձ համար: Ջերարդն, անշուշտ, իմ սիրելի հակառակորդն է: Հակառակորդ, ում խորին հարգանքով եմ վերաբերում: Ո՞վ գիտի, հնարավոր է` մենք նորից կհանդիպենք, երբ նա գլխավորի «Լիվերպուլ»-ը»,- Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:






































