Համաշխարհային արվեստի ամենահայտնի և հին ֆորումներից մեկը՝ Վենետիկյան արտ-բիենալեն, որը նվիրված է արդիականության քննադատական հայացքներին, շաբաթ օրը պաշտոնապես բացվում է Վենետիկում։ Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Բիենալեն սահմանվել է 1895-ին՝ որպես Վենետիկ քաղաքի գեղարվեստական միջազգային ցուցահանդես, և առաջին դիտումներին ներկայացվել են 16 երկրների նկարիչների գործեր։ Ավանդաբար մասնակից երկրները իրենց արվեստը ներկայացնում են ազգային տաղավարներում, որոնցից շատերը հատուկ այդ նպատակով կառուցվել են XX դարում:
Վենետիկյան 56-րդ արտ-բիենալեի թեման է դարձել All the world futures-ը (Աշխարհի բոլոր ճակատագրերը): Հիմնական նախագծին մասնակցում են 55 երկրների 135 նկարիչներ:










































