Չնայած որ Samsung Galaxy Note 5 ֆլագման ֆաբլետի շնորհանդեսին դեռևս 3 ամսից շատ ժամանակ կա` համացանցում դրա վերաբերյալ բավականին արտահոսքեր կան:
Նշվում է, որ նորույթը կստանա 5. 4 կամ 5.5 դյույմ անկյունագծով QHD կամ 4K Super AMOLED դիսփլեյ:
Samsung Galaxy Note 5-ը կունենա Samsung Exynos 7422 չիպ, որը կտեղակայվի պրոցեսորում, վիդեոքարտ: Այն մշակված է ePoP տեխնոլոգիայով:
Նշվում է, որ նոր ֆաբլետն ունի Project Zen ծածկագրային անվանումը: Այն նաև կունենա 16 մեգապիքսել հզորությամբ հիմնական տեսախցիկ, 8 մեգապիքսել հզորությամբ առաջնային տեսախցիկ և 16 գ/բ հիշողություն:









































