ԱՄՆ ամբողջ տարածքում գտնվող ռազմաբազաներում սահմանված է վերջին 4 տարիների ընթացքում անվտանգության ամենաբարձր մակարդակը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Պենտագոնի մամլո քարտուղար գնդապետ Սթիվ Ուորենին:
Նրա խոսքերով` տվյալ որոշումը պայմանավորված չէ որևէ կոնկրետ սպառնալիքի առկայությամբ, այլ ընդհանուր դրությամբ: Նշվում է, որ դա մասնավորապես կապված է Տեխասի ցուցադրության ժամանակ հրաձգության հետ:









































