Վաշինգտոնում «Ժողովրդավարության զինապահոց» անվամբ շքերթ է տեղի ունեցել, որին մասնակցել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ինքնաթիռները: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ ինքնաթիռները թռել են Պոտոմակ գետի վրայով, ապա պտտվել նախագահ Լինքոլնի հուշարձանի շուրջը, անցել Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորների հուշարձանի և Ազգային պուրակի երկայնքով, Սպիտակ տան և Կապիտոլիումի շենքի մոտով:
Հաղորդագրությունում ասվում է, որ շքերթին մասնակցել են «Քերթիս» P-40, «Մուսթանգ» P-51 և այլն:








































