Արևմտյան պարբերականներից մեկին տված հարցազրույցում դերասանուհի Սալմա Հայեքը խոստովանել է, որ շատ մտերիմ է Բրեդլի Կուպերի հետ և նրան հիանալի մարդ է համարում, գրում է Viva.ua-ը:
Հնարավոր չէ դիմակայել հոլիվուդյան այս հմայիչ, գեղեցկադեմ, խարիզմատիկ դերասանների առջև, ինչպես դա չի հաջողվել նաև այնպիսի շքեղ և հայտնի կնոջ, ինչպիսին է Սալմա Հայեքը:
Այս մասին նա պատմել է այն հարցին պատասխանալիս, թե ում է համարում Հոլիվուդի ամենացանկալի փեսացուն:
«Բրեդլի: Բրեդլի Կուպեր: Կարող եմ պնդել, քանի որ նա ամուսնուս լավ ընկերն է, և գիտեք, նա հիանալի է: Առաջին հերթին, քանի որ նա շատ լավ մարդ է, որ կողմից էլ նայես, ուղղակի հիանալի մարդ է: Աղջիկներ, բաց մի թողեք նրան»,- անկեղծորեն ասել է Սալման:
Սակայն Բրեդլի Կուպերի սիրտն արդեն գրավել է գեղեցկուհի Իրինա Շեյքը: Օրերս ԶԼՄ-ներում հայտնվել է նրանց հարաբերությունների առաջին ապացույցները՝ լուսանկարներ, որտեղ սիրահարները գրկախառնվում և համբուրվում են:







































