Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն օգնել է Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածներին, տեղեկացնում է O jogo-ն:
Ֆուտբոլիստը նախ կոչ էր արել մասնակցել բարեգործությանը, որից հետո տուժածներին փոխանցել է 7 մլն եվրո:
Հավելենք, որ Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը պաշտոնապես 7 հազար է:





































