Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համագործակցության աշխարհագրական տարածքն ընդլայնելու անհրաժեշտության մասին, մասնավորապես`Իրանի հետ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Անհրաժեշտ եմ համարում շարունակել ընդլայնել համագործակցության աշխարհագրական տարածքը հարավային ուղղությամբ, մասնավորապես`Իրանի հետ առավել սերտ կապեր հաստատելու միջոցով»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մեկնարկած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ նիստի ժամանակ նախատեսվում է 2 արձանագրություն, որոնք կլրացնեն Ղրղըզստնի`միությանն անդամակցելու մասին պայմանագրին: Այդ փաստաթղթերն ավելի մանրամասնում են Ղրղզստանի անդամակցության պայմանները:
Նիստի մասնակիցները կքննարկեն նաև «միասնական պատուհան» համակարգի զարգացման միջոցառումները: Հավանության կարժանացվի նաև էլեկտրաէներգետկայի միասնական շուկայի ձևավորման կոնցեպցիան:









































