Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է ակումբի հետ իր նոր պայմանագրի հարցին: Պորտուգալացի մասնագետը նշել է, որ եթե թիմի սեփականատար Ռոման Աբրամովիչը ցանկանա շարունակել համագործակցությունը, ինքը պատրաստ է:
«Չեմ խնդրում նոր պայմանգիր՝ բարելավված պայմաններով: Եթե Աբրամովիչը ցանկանա, որ մնամ, կմնամ»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է լոնդոնյան ակումբի թվիթերյան էջը:
Մոուրինյոյի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ.: Անգլիայի նորաթուխ չեմպիոնի ղեկավարությունը գոհ է մարզչի կատարած աշխատանքից:
«Չելսի»-ն պատրաստվում է Մոուրինյոյին առաջարկել պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2019թ.: Նոր պայմանագրով Մոուրինյոյին առաջարկվում է 12 մլն ֆունտ տարեկան աշխատավարձ:







































