«Եռյակի չգործելու վերաբերյալ ԲՀԿ-ն հարցադրում չի արել, բայց մենք ունենք այն, ինչ ունենք: Այսօր իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել: Նոր պայմաններում եթե կլինեն ընդհանուր շահեր և ընդհանուր գործ՝ մենք նորից կարող ենք քննարկել»,-ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա նշեց, որ անձամբ ինքը հեղափոխական իշխանափոխությանը դեմ է և դա համարում է սպառնալիք պետականությանն ու հեղափոխական իշխանափոխությանը:
«Ցանկացած հեղափոխական իշխանափոխությանը հաջորդում է մեկ այլ հեղափոխական իշխանափոխություն»,-հավելեց նա:









































