«Հիմա փաստ է դա, մենք այսօր հազար ու մի հարց կուզեինք բարձրացնել, առաջ դրա համար մենք ունեինք ԲՀԿ-ի աջակացությունը»,-ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, որ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» համագործակցությունը անցյալի հարց է արդեն:
Նրա կարծքով այս իրավիճակը նաև օբյեկտիվ պատճառներ ունի, քանի որ աջարդ եղավ, շատ մարդիկ ԲՀԿ ֆրակցիայից անցել են ակնհայտ ՀՀԿ վերահսկողության տակ կամ դարձել են ՀՀԿ ֆրակցիայի անդամ:
«Այսինքն, օբյեկտիվորեն էլ նրանք մի գուցե չեն կարող մեզ այդ օգնությունն առաջարկել: Սա փաստ է և մեքն տեսնում ենք, որ 44 ստորագրություն հիմա չենք կարող ապահովել մեր արտահերթ նախաձեռնությունների համար»,-հավելեց նա:







































