«Ժառանգական փոխանցմանը ես ընդհանրապես դեմ եմ և ոչ միայն ես եմ դեմ, այլև ամբողջ քաղաքակիթ աշխարհն է դեմ, մենք վաղուց այդ դարերից անցած պետք է լինենք: Ժառանգական փոխանցման կայսրությունների ժամանակները կարծում եմ, որ պետք է ետևում լինի, բայց շատերը դեռ մենթալիտետով այդ ժամանակների երազանքն են փայփայում»,-ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում դժբախտաբար այսօր նման իրավիճակ գոյություն ունի, պրոտեժեներին, բարեկամ-ծանոթերին առաջ տանելու խնդիրը կա:
«Մենք չունենք քաղաքակիրթ երկրներին հատուկ կադրային քաղաքականություն, մեր կադրային քաղաքականությունը սահմանփակվում է ԽԾԲ շրջանակներում»,-հավելեց նա:









































