Thursday, 06 06 2024
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է

«Ամերիկյան շաբաթի» հայաստանյան հեռանկարները

Անցնող շաբաթը Հայաստանի համար կարելի է համարել ամերիկյան շաբաթ, եթե շարունակենք պայմանական «շաբաթները», որ Հայաստանի համար մեկնարկեցին եվրոպականով:

Հայաստանը մի քանի շաբաթ առաջ «եվրոպական շաբաթ» էր ապրում. Հայաստանում տեղի ունեցան մի շարք եվրոպական կառույցների հետաքրքրական հավաքներ, հայտարարություններ, քննարկումներ, Սերժ Սարգսյանը մեկնեց Բրյուսել: Դրան իհարկե հաջորդեց «ռուսական կամ եվրասիական շաբաթը», երբ իրար հետևից Հայաստան ժամանեցին ռուսական, ԱՊՀ տարբեր պատվիրակություններ, եղան հայտարարություններ, այդ թվում նաև թաքնված սպառնալիքներով, որ Հայաստանը չփորձի վերադառնալ եվրոպական քաղաքականության հուն:

Եվ ահա այս իմաստով անցնող շաբաթը կարելի է համարել «ամերիկյան շաբաթ», որը տեղավորվեց Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում:

Չնայած այն բանին, որ Սարգսյանի այցը ըստ էության աչքի չընկավ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպմամբ, բանակցությամբ, հայտարարությամբ, այնուհանդերձ՝ ԵՏՄ ճահճում թաղվող Հայաստանի համար տեղի ունեցածն ինքնին նշանակալի իրադարձություն էր:

Խոսքն այն մասին է, որ Սարգսյանի այցի ընթացքոմ ստորագրվեց հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիր առևտրի ու ներդրումների մասին, միաժամանակ բավական հետաքրքրաշարժ էր այն, որ ԱՄՆ-ը որոշեց փոխնախագահի մակարդակով մասնակցել Վաշինգտոնի մայր տաճարում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված պատարագին: Իսկ փոխնախագահի մակարդակը ԱՄՆ-ում ըստ էության պետության երկրորդ դեմքի մակարդակ է:

Սերժ Սարգսյանը նաև ուշագրավ հայտարարություն է արել ԱՄՆ-ում, իհարկե՝ հայկական համայնքի հետ հանդիպմանը, ասելով, որ իր նպատակն է Հայաստանը դիվերսիֆիկացված պետություն դարձնելը: Մյուս կողմից՝ իհարկե, մեղմ ասած, տարբեր են Սարգսյանի հայտարարած նպատակն ու վարած քաղաքականությունը, որովհետև դիվերսիֆիկացված պետության տրամաբանության մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում եվրասիական ճահիճ խցկված պետությունը:

Եվ այս տեսանկյունից, իհարկե, «ամերիկյան շաբաթը» ինքնին ողջունելի լինելով Հայաստանի արտաքին քաղաքականության բազմազանության ապահովման, հենց այդ դիվերսիֆիկացման տեսանկյունից՝ այնուամենայնիվ, կանգնած է իրականության հետ անհամապատասխանության լուրջ մարտահրավերների առաջ:

Այս իմաստով հետաքրքրական է առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրով նախատեսված խորհրդի ստեղծումը, որն ըստ նախատեսվածի՝ տարին առնվազն մեկ անգամ պետք է նիստ գումարի և քննարկի հայ-ամերիկյան հարաբերությունները։ Այդ խորհուրդը ունի հայ-ամերիկյան տեսական կամ փաստաթղթային հարաբերությունների ու իրականության քիչ թե շատ կապող օղակ դառնալու հնարավորություն, պոտենցիալ, որն օգտագործելու պարագայում նվազագույն էֆեկտը կդառնա միանգամայն իրատեսական:

Այստեղ, իհարկե, առավել նախանձախնդիր պետք է լինի ամերիկյան կողմը, միաժամանակ նաև Հայաստանի հասարակությունը, որովհետև իշխանությունն իհարկե կանի հնարավորը՝ խորհուրդը, այսպես ասած, «խորհրդային հանձնաժողովի» վերածելու համար: Իսկ «խորհրդային հանձնաժողովները», ինչպես հայտնի է, ստեղծվում էին հարցերը փակելու, ոչ թե լուծելու համար:

Այնպես որ՝ «ամերիկյան շաբաթը» առավել երկարաժամկետ գործընթաց դարձնելու և Հայաստանը որպես պետություն իրապես դիվերսիֆիկացնելու համար Սերժ Սարգսյանի «աշխատանքային այցից» առավել կարևոր է այն աշխատանքը, որ միմյանց հետ կարող են իրականացնել ԱՄՆ-ի ու Հայաստանի հասարակությունը: Ներկայումս հայ-ամերիկյան բարեկամական-գործընկերային հեռանկարի համար առանցքային նշանակություն է ստանում հենց այդ բաղադրիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում