Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի երկու ֆուտբոլիստների իրավունքները:
L’Equipe-ի տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ի նշանառության տակ են կիսապաշտպան Մարկո Վերատին և հարձակվող Էդիսոն Կավանին: Իսպանական գրանդի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել է գնել նշված ֆուտբոլիստների տրանսֆերները:
Ենթադրվում է, որ տրանսֆերային երկու գործարքներն իրականցնելու համար «Ռեալ»-ը նվազագույնը 70 մլն եվրո կծախսի:






































