Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պահպանել է իր տեղը խորհրդարանում։ Նա առաջադրվել էր Օքսֆորդշիր կոմսության Ուիթնի քաղաքի շրջանից։
TASS գործակալության փոխանցմամբ՝ 650 ընտրատարածքների 50 տոկոսի արդյունքներով՝ փոքր տարբերությամբ առաջատար է Լեյբորիստական կուսակցությունը։ Լեյբորիստներին հաջողվել է նվաճել 135 մանդատ, մինչդեռ պահպանողականներին՝ 115։
Քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկմամբ՝ Շոտլանդիայի ազգային կուսակցությունը նվաճել է 50, լիբերալ-դեմոկրատները՝ 6, Անկախություն կուսակցությունը՝ 1, այլ կուսակցություններ՝ 19 մանդատ։
Ընտրողների մասնակցությունը կազմել է 65.3 տոկոս։









































