Շոտլանդիայի ազգային կուսակցության թեկնածուն (SNP) կդառնա 1667 թվականից ի վեր բրիտանական խորհրդարանի ամենաերիտասարդ անդամը։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
20-ամյա ուսանողուհի Մհայրի Բլեքը կարողացել է հաղթել իր շրջանում լեյբորիստների թեկնածուին՝ ունենալով նրա նկատմամբ 5684 ձայնի առավելություն։
Exit poll-ի տվյալներով՝ Շոտլանդիայի ազգային կուսակցությունը կստանա 58 մանդատ։







































