Անցած ապրիլը ֆինանսական առումով HTC-ի համար անցած վեց տարիներին վատագույնն է եղել: Փորձագետները դա կապում են One M9 սմարթֆոնի ցածր պահանջարկի հետ: Նշված ժամանակահատվածում HTC-ի շահույթը 440 միլիոն դոլար է կազմել, ինչը 32,36%-ով քիչ է մարտ ամսվա ցուցանիշից և 40%-ով՝ 2014-ի ապրիլ ամսվա ցուցանիշից, հաղորդում է supreme2.ru-ն:
Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակի տվյալներով HTC-ի վիճակն այնքան էլ վատ չէ՝ հաշվի առնելով ընկերության այլ արտադրանքների հաջողությունները: Աճն անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած կազմել է 25 տոկոս:
Հնարավոր է, որ HTC-ի համար փրկություն կդառնա նոր սմարթֆոնի թողարկումը, որն իր նախորդից զգալիորեն կտարբերվի: Հենց այդ տարբերակն է առաջարկել խորվաթ դիզայները, ով ստեղծել է HTC-ի թափանցիկ հեռախոսի ռենդերը:







































