Լուրեր են պտտվում, որ հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը նշանադրվել է իր նախկին սիրեցյալ Կասպեր Սմարթի հետ, գրում է Viva.ua-ը:
Առաջին անգամ ԶԼՄ-ներում սիրահարների վերամիավորման մասին տեղեկատվություն է հայտնվել այն բանից հետո, երբ Ջենիֆերը American Idol հեռուստաշոուի ժամանակ համբուրել է պարող Կասպեր Սմարթին: Շուտով նրանք միասին զբոսնել են երեխաների հետ և համատեղ ընտանեկան հանգիստ են կազմակերպել:
Սակայն Լոպեսի նշանադրության մասին լուրերը թեժացել են այն բանից հետո, երբ Հագուստի ինստիտուտի պարահանդեսին Լոպեսի մատնեմատին նշանադրության մատանի է եղել, որը նրան հենց Կասպեր Սմարթն էր նվիրել:







































