Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգից իր դեսպանին`Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու համար: Այս մասին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում, հաղորդում է korrespondent.net-ը:
«Թուրքիայի դեսպան Լևենտ Շահինքայան խորհրդակցությունների համար Անկարա է հետ կանչվել: Դատապարտում ենք և վճռորոշ կերպով մերժում Լյուքսեմբուրգի խորհրդարանի ընդունած որոշումը: Խորհրդարանականները չեն կարող իրենց միջազգային դատարանի տեղը դնել»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Hայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: