Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Դեյլի Բլինդը խոստովանել է, որ ցանկանում է օրերից մի օր հանդես գալ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում, տեղեկացնում է «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը:
«Այս ակումբում հանդես են եկել մեծագույն ֆուտբոլիստներ: Դժվար կլինի ընտրել մեկ ֆուտբոլիստի: Ինձ համար մեծ պատիվ կլիներ խաղալ Ռոնալդուի հետ նույն թիմում:
Կարծում եմ, որ նրանից շատ բան կսովորեի: Հաճելի կլիներ խաղալ նաև Ռայան Գիգսի և Դևիդ Բեքհեմի հետ»,- հայտարարել է հոլանդացի ֆուտբոլիստը:









































