Սաուդյան Արաբիան ու ԱՄՆ-ը հայտարարել են Եմենում 5-օրյա հաշտություն սահմանելու անհրաժեշտության մասին, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ 5-օրյա հաշտությունը հարկավոր է խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու համար: Երկու երկրները կոչ են արել ապստամբներին ու նրանց դաշնակիցներին հետևել ռեժիմին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն դեռ չի պլանավորում որևէ գործողություն ձեռնարկել՝ Եմենի հատուկ ներկայացուցչի հետ երկիր ցամաքային զորքեր մտցնելու ուղղությամբ:








































