2015թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում Եվրոպայում վաճառվել է 4.591.546 միավոր ավտոմեքենա, որը 3.3%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշներին՝ հաղորդում է Focus2move հրատարակչությունը:
Պորտալի տվյալներով՝ եվրոպական ավտոշուկայում առաջին եռամսյակում ամենից շատ վաճառվող ավտոմեքենան եղել է Volkswagen Golf-ը՝ 161.916 հատ:
Երկրորդ տեղում հայտնվել է Volkswagen Polo-ն՝ 93.429 հատ, 3-րդում՝ Ford Fiesta-ն՝ 89.800 հատ:
Լավագույն վաճառքի վարկանիշում տեղ են գտել նաև Renault Clio, Opel Corsa, Nissan Qashqai, Ford Peugeot, Audi A3 և Opel Astra ավտոմեքենաները:








































