Թուրքիան առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատճառով խնդրել է հետաձգել ռազմավարական ծրագրման ռուս-թուրքական համատեղ խմբի հինգերորդ նիստը, որը նախատեսված էր մայիսի 16-ին թուրքական Անթալիայում: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է աղբյուրը դիվանագիտական շրջանակներից:
«Թուրքական կողմն առաջարկել է այդ հարցին վերադառնալ հունիսի 20-ից հետո, երբ ձևավորված կլինի նոր կառավարությունը,- հայտնել է աղբյուրը:- Շատ հաճախադեպ պրակտիկա է, երբ ընտրություններից առաջ այդպիսի փոխատեղումներ են արվում, առավել ևս՝ հաշվի առնելով թուրքական քաղաքական պատմությունը»:
Ռազմավարական ծրագրման համատեղ խմբի նիստերի ժամանակ քննարկվում են միջազգային օրակարգի արդիական հարցեր: Առանձին ուշադրություն է դարձվում առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման քննարկմանը:
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը հետաձգելու մեկ այլ պատճառ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունից Թուրքիայի դժգոհությունը:
Սակայն դիվանագիտական շրջանակներում պնդում են, որ նիստի տեղափոխումը ոչ մի կերպ կապված չէ թուրքերի վրդովմունքի հետ:
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին:









































