Արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթի դուստր Շարլոտա Եղիսաբեթ Դիանան արդեն նվերներ է ստացել Ավստրալիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Իսրայելի պաշտոնատար անձանցից: Այս մասին հայտնում է womanhit.ru-ն:
Ավստրալիայի կառավարությունը Քենսինգթոնյան պալատ է ուղարկել երկրի հնագույն ֆաբրիկայում Թասմանիայից մերիմոսի բրդից հյուսված ծածկոց: Ծածկոցի վրա ասեղնագործված է պետության ծաղկային խորհրդանշանը՝ ավստրալական ակացիա:
Սակայն Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթն այդքանով չի բավարարվել: Նա նաև փոքրիկ արքայադստերը պարկամկներ է նվիրել: Ավելի ճիշտ՝ 10.000 դոլար է փոխանցել Վիկտորիայում արգելոցի հաշվին, որոնք զբաղվում են պարկամկների շատ հազվագյուտ տեսակի ՝ լեռնային թզուկ պարկամկների պահպանությամբ: «Ես մեծ հույս ունեմ, որ արքայադուստրը երբևէ կգա Ավստրալիա և անձամբ կծանոթանա այդ զարմանալի կենդանիների հետ»,- ասել է Էբոթը:
Նոր Զելանդիան Շարլոտային նվիրել է նորածնի տարբեր բրդե հագուստներ՝ պատրաստված Hutt Valley ընկերության կողմից: Նորզելանդացիները նաև արքայադստերը կաշվե խաղալիք արջուկ են ուղարկել:
Կանադայի Միապետական լիգան արքայադստերը փոկի կաշվից փափուկ ոտնամաններ է նվիրել, իսկ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը՝ նուրբ վարդագույն մետաքսե զգեստ, որի վրա ասեղնագործված է՝ «Սիրով Իսրայելից», ինչպես նաև հին իսրայելական խորհրդանիշով ոսկյա զարդ:




































