Չիկագոյի իշխանությունները մոտ 5.5 մլն դոլար փոխհատուցում կվճարեն տասնյակ մարդկանց, որոնք 1970-80-ականներին դարձել են ամերիկյան այդ քաղաքի իրավապահների կողմից կիրառված կտտանքների զոհը: Ինչպես հայտնել է Չիկագոյի քաղաքապետ Ռամ Էմանուելը, համապատասխան որոշումն ընդունվել է չորեքշաբթի օրը՝ քաղաքային խորհրդի կողմից։ Այս մասին տեղեկացնում է TASS-ը:
«Մենք բավականաչափ ուժեղ ենք՝ մեր սխալն ընդունելու համար: Չիկագոն վերջապես ազնվորեն կգնահատի իր անցյալը և կհաշտվի դրա հետ»,- ասել է նա որոշման ընդունումից հետո:







































