«Ամերիաբանկն» իր ցանցում ավելացրեց ևս մեկ մասնաճյուղ, որը կգործի Երևանում՝ Սայաթ-Նովա փողոցում: Մասնաճյուղի բացման առթիվ այստեղ կգործի ժամանակավոր զեղչերի համակարգ այն հաճախորդների համար, ովքեր նոր հաշիվ կբացեն և կօգտվեն բանկի ծառայություններից, իսկ զեղչերը կգործեն մինչև սույն թվականի ապրիլի 12-ը:
«Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը փոխանցեց, որ բանկի մասնաճյուղերի բացման ռազմավարությունն այնպիսին է, որ ցանկացած նոր մասնաճյուղ պետք է համապատասխանի նույն չափանիշներին, որոնց որ համապատասխանում է գլխամասային գրասենյակը. «Թե´ ներքին հագեցվածությամբ, թե´ արտաքին տեսքով մեր բոլոր մասնաճյուղերը նման են իրար: Այստեղ ևս ցանկացած ծառայություն մատուցվելու է»:
Նշենք, որ մասնաճյուղն առաջարկում է չորս չափի պահատուփ, այդ թվում և՝ էքստա մեծ: Հաճախորդները կարող են օգտվել պահատուփերից մեկ ամսից մինչև մեկ տարի ժամկետով: Պահատուփերը գտնում են շուրջօրյա հսկողության տակ և ունեն ժամանակակից անվտանգության համակարգ: