Առնոլդ Շվարցենեգերի` իր հայտնի դերերի նմանակումների տեսագրությունը մեծ հանրաճանաչություն է ստանում համացանցում: Ամերիկյան հեռուստաշոուներից մեկում դերասանը 6 րոպեի ընթացքում նմանակել է իր բոլոր հայտնի դերերը, գրում է MIGNews-ը:
Նա նմանակել է «Տերմինատոր», «Տերմինատոր-2», «Երկվորյակներ», «Գիշատիչը», «Ճշտանման սուտ», «Ջունիոր», «Անզուսպները» և «Քոնան-բարբարոս» ֆիլմերում խաղացած իր կերպարներին:
Տեսագրությունում երևում է, որ Շվարցենեգերն ինքը մեծ հաճույք է ստանում դրանից:







































