Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կինը, իմանալով, որ խոպանչի ամուսինը Մոսկվայում ընտանիք ունի ինքնասպանության փորձ է արել, ապա դանակահարել է նրան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Լալա Բ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

40-ամյա Լալան մեղավոր է ճանաչվել հիմա արդեն նախկին ամուսնուն դանակահարելու, նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Այս ընտանիքի ողբերգությունը շատ հայ ընտանիքներում առկա, հիմա էլ, միգուցե, շատ ընտանիքներում հասունացող ողբերգություն է:

Լալայի ամուսինը՝ Մնացականը (անունը փոխված է), «խոպանչի» է: Լալայի հետ 18 տարվա ամուսնական «համատեղ» կոչվող կյանքի ընթացքում իրապես համատեղ նրանք շատ ավելի քիչ են բնակվել: Բայցևայնպես՝ երկու երեխաների ծնողներ են դարձել՝ տղայի և աղջկա:

Ըստ մեղադրանքի՝ «տարվա կտրվածքով»՝ Մնացականը ժամանակի մեծ մասը գտնվել է Մոսկվայում, իսկ Լալան բնակվել է Երևանում՝ ամուսնու ծնողների տանը, խնամել է երեխաներին ու ամուսնու ծնողներին՝ տարածված հայկական իրավիճակ, որը հղի է հոգեբանական և այլ կարգի բազում բարդություններով:

Ամուսնության դեռ առաջին տարիներին Լալան իմացել է, որ Մնացականը Ռուսաստանում մի կնոջից երեխա ունի:

Ամուսինը հավատացրել է, թե ինքը նրանց հետ ոչ մի կապ չունի:

2013 (կամ 2012՝ դատական ակտում այս երկու տարեթվերի խառնաշփոթ կա) թվականի ապրիլի 3-ին Մնացականը հերթական անգամ վերադարձել է Հայաստան: Մնացել է մինչև ապրիլի 14-ը, հետո կրկին մեկնել է Ռուսաստան: Այդ ժամանակ Լալայի ու Մնացականի հարաբերություններն արդեն լարված են եղել:

Լալան վերջապես իմացել է, որ Մնացականը Ռուսաստանում ապրում է իր ռուս կնոջ ու նրանից ունեցած դստեր հետ: Լալայի համբերությունը հատել է, նա առաջարկել է, որ իրենք ամուսնալուծվեն:

Մոսկվա մեկնելով՝ Մնացականը հաճախ զանգել է Երևան: Հարազատների հետ խոսակցությունների ընթացքում այս անգամ զգացել է, որ «մի բան էն չի», ապա իր քրոջից տեղեկացել է, իբր Լալան սիրած է գտել: Մնացականը հեռակա կնոջ «դավաճանության» լուրը հիվանդագին է ընդունել և ապրիլի 21-ին նորից ժամանել է Երևան:

Մինչ ամուսնու այս ժամանումը Լալան նրա հայրական տնից հեռացել է, գնացել է իր հայրական տուն, որպեսզի ամուսնու վերադարձից հետո իրենց միջև վիճաբանություններ չլինեն: Բայց այդ տեղափոխումով նա, իհարկե, հնարավոր վիճաբանությունների հարցը փակել չէր կարող, քանի որ կնոջ հետ տարիներով չապրող ամուսինը չէր կարող համակերպվել լսած լուրի հետ: Ընդ որում՝ Լալայի երեխաները նախընտրել էին մնալ հայրական տանը, նրանք մոր հետ չէին գնացել, մորը թողել էին մենակ…

Հայաստան գալով՝ Մնացականը զանգել է կնոջը, կանչել է իր տուն, որպեսզի քննարկեն ստեղծված իրավիճակը: Լալան հանդիպման է գնացել իր մայրիկի հետ: Հանդիպման ժամանակ Լալան, միգուցե, ամուսնուց «ազատվելու» մտքով կամ խաբված կնոջ ինքնասիրության թելադրանքով՝ ասել է, թե ճիշտ է, ինքը հանդիպում է այլ տղամարդու հետ…

Այս հանդիպումից հետո Լալան դիմել է դատարան՝ Մնացականից ամուսնալուծվելու պահանջով: Երեխաները շարունակել են մնալ հոր տանը:

Այս ընթացքում Լալան, հոգեկան ծանր ապրումների մեջ գտնվելով, երկու անգամ ինքնասպանության փորձ է արել: Մի անգամ՝ ապրիլի 11-ին մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել, երկրորդ անգամ ածելիով վնասել է երկու նախաբազուկները:

2013 թվականի մայիսի 16-ին Մնացականը մի քանի անգամ զանգահարել է Լալայի հեռախոսին, պահանջել է, որ հանդիպեն: Նա հանդիպել է Լալայի մորաքրոջ որդուն, վրդովմունքով տեղեկացրել է, թե Լալան դավաճանել է իրեն: Նույն օրը Մնացականը ոգելից խմիչք է օգտագործել, գիշերը նորից զանգել է Լալային, ով նորից մերժել է հանդիպելու պահանջը:

Կեսգիշերին վրդովված Մնացականը զանգել է Լալայի եղբորն ու հորաքրոջը, պահանջել է, որ հանդիպեն: Ապա իր անչափահաս որդու հետ նա պատահական տաքսի է նստել և գիշերվա ժամը 2-ն անց 30-ին, հասնելով «Բանգլադեշ», զանգել է Լալայի եղբորը: Խոսել են փոխադարձ հայհոյանքներով:

Հետո Մնացականը որդու հետ ուղևորվել է Լալայի հայրական տուն: Գիշերվա ժամը 3-ի սահմաններում նա տաքսին կանգնեցրել է Լալայի հայրական տնից ոչ հեռու, որդուն թողել է մեքենայի մեջ, ինքը մոտեցել է ցանկապատին ու ձայն է տվել Լալային, հետո քար է նետել տնակի տանիքին:

Լալայի մայրը թույլ չի տվել, որ Լալան կամ եղբայրը դուրս գան, ինքն է դուրս եկել տնից՝ պարզելու, թե գիշերվա այդ ժամին Մնացականն ինչո՞ւ է անհանգստացնում իրենց:

Նախկին զոքանչը բացել է ցանկապատի դուռը, իսկ Մնացականը վառվող ծխախոտը նետել է նրա դեմքին: Հետո նրանք սկսել են միմյանց քաշքշել:

Լալայի եղբայրը, տեսնելով դա, դուրս է վազել, մոտեցել է նրանց: Այդ ընթացքում Մնացականն ու նախկին զոքանչն ընկել են գետնին: Լալան նույնպես դուրս է վազել՝ հետը վերցնելով ծալովի դանակը:

Նա տեսել է, որ մայրն ընկած է գետնին, իսկ Մնացականը նրա վրա է՝ «կիսաընկած վիճակում»:

Լալան ու եղբայրը գտնվել են ընկածների աջ և ձախ կողմերում: Նրանք հարվածներ են հասցրել Մնացականի մեջքին, փորձել են ազատել իրենց մորը: Հնչել են փոխադարձ հայհոյանքներ:

Ըստ դատական ակտի՝ Լալան, «վախենալով, որ ամուսինը կարող է վնասել մորն ու եղբորը», իր մոտ եղած ծալովի դանակով հարվածներ է հասցրել Մնացականի մարմնի տարբեր մասերին, թվով՝ 9 հարված, մի հարվածը՝ թիկունքից, մյուսները՝ առջևից:

Մնացականը, տեսնելով իր վերքերից հոսող արյունը, բացականչել է. «Էս ինձ խփեցի՞ք»:

Այդ ընթացքում մայրն ու եղբայրը Լալայի ձեռքից վերցրել են դանակը, իսկ տաքսու միջից վազելով եկել է Լալայի ու Մնացականի անչափահաս որդին: Նա գոռացել է, որից հետո կռիվը դադարել է: Տղան օգնել է հորը, բարձրացրել է, գնացել են դեպի տաքսին, բայց տաքսու վարորդը, տեսնելով կատարվածը, նրանց չի սպասել, քշել-հեռացել է:

Որդին վիրավոր հորն օգնել է՝ նրանք քայլելով հասել են ասֆալտապատ ճանապարհին: Եվ Լալան, իր հոգում առկա ընտանիքի մտապատկերի թելադրանքով, միգուցե, գնացել է նրանց հետևից: Բայց Մնացականի ու որդու պահանջով նա կանգ է առել, ապա վերադարձել է իր հարազատների մոտ, նրանց հետ գնացել է հորաքրոջ տուն, որտեղ լվացվել է, լվացել է դանակը, ապա որոշ ժամանակ անց կամովին ներկայացել է ոստիկանություն ու ներկայացրել է ծալովի դանակը, որով հարվածներ էր հասցրել Մնացականին:

Մնացականն էլ որդու հետ կարողացել է ի վերջո պատահական տաքսի կանգնեցնել, դեպքից մոտ մեկուկես ժամ անց հասնել «Նաիրի» բժշկական կենտրոն և ստանալ բուժօգնություն:

Լալա Բ.-ն իրեն մեղավոր է ճանաչել նախկին ամուսնուն դանակահարելու համար: Նա ասել է, թե ծանր հոգեվիճակի մեջ է հայտնվել դեպքից առաջ չորս ամիսների ընթացքում, երբ իմացել է, որ Մնացականը Մոսկվայում ապրում է ռուս կնոջ ու նրանից ունեցած 26-ամյա դստեր հետ…

Մնացականը այն կարծիքն է հայտնել, թե Լալան չէր կարող իրեն դանակահարել, դանակով հարվածները երևի Լալայի եղբայրն է հասցրել, իսկ Լալան մեղքն իր վրա է վերցրել:

Լալայի և Մնացականի անչափահաս որդին ծնողների ամուսնալուծության պատճառ է համարել այն, որ հայրը հաճախակի է մեկնել Ռուսաստան, իսկ մայրը խանդել է նրան… Երբ մայրը տեղեկացել է, որ հայրը վերադառնում է Երևան՝ դեպքից մոտ քսան օր առաջ, գնացել է իր հայրական տուն… Դեպքի օրը ինքը գիշերով գնացել է հոր հետ՝ չցանկանալով նրան մենակ թողնել… Ըստ անչափահաս տղայի՝ երբ ինքը մոտեցել է կռվողներին ու գոռացել է՝ կռիվը դադարել է, այդ ժամանակ ինքը արյունոտ դանակը տեսել է քեռու ձեռքին…

Լալան հայտնել է, որ մինչև որդու մոտենալը եղբայրը կամ մայրը՝ ինքը չի հիշում, թե ով, իր ձեռքից վերցրել են արյունոտ դանակը…

Դատարանը Լալա Բ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար: Որպես մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել, որ արարքը կատարվել է տուժողի հակաօրինական ու հակաբարոյական գործողությունների հետևանքով: Եվ, այնուամենայնիվ, Լալա Բ.-ն դատապարտվել է իրական ազատազրկման՝ 3 տարի 6 ամիս ժամկետով:

Լալայից հօգուտ նախկին ամուսնու՝ տուժողի, կբռնագանձվի 1 միլիոն 95 հազար դրամ՝ որպես բուժման ծախսեր, իսկ հօգուտ պետբյուջեի՝ 143 հազար 74 դրամ՝ որպես դատական ծախսեր՝ կատարված փորձաքննությունների արժեքը:

Պատժի սկիզբը կհաշվվի Լալային փաստացի արգելանքի տակ առնելու օրից, երբ դատավճիռն ուժի մեջ մտնի…

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում