Ենթասպա Վալերի Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ պաշտպանության նախարարությունից ավելի քան 150 բնակարանի յուրացման մեջ, այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով դատարանի մամլո ծառայությանը:
«Դանիելյանը ու նրա 3 համախոհները մեղավոր են ճանաչվել: Դատավճռի հրապարակումը շարունակվում է, գործի մեծ ծավալի պատճառով դատավճիռը կհրապարակվի նվազագույնը 2 օր»,- նշել են մամլո ծառայությունից:
Դանիելյանի համախոհներն են նրա կինը՝ Կրիստինա Իվանովան, ձեռնարկատեր Իգոր Գանիչևը և Սվետլանա Սավինան:
ՌԴ Քննչական կոմիտեի տեղեկության համաձայն՝ գործով անցնող անձինք յուրացրել են 1 մլրդ դոլար:








































