ՀՀ կառավարության հերթական վաղվա նիստը տեղի կունենա ոչ թե ժամը 11-ին ինչպես սովորաբար, այլ ժամը 10:00-ին: Կառավարության անդամների շտապողականությունը պայմանավորվախ է նրանով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստից անմիջապես հետո պետք է մեկնի Արցախ՝ մասնակցելու Շուշիի ազատագրման 23-ամյակի տոնակատարություններին ու պաշտոնական միջոցառումներին:
Հայաստանը Արցախի պաշտոնական միջոցառումներին կմասնակցի վարչապետի մակարդակով:








































