«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահություն է հայտնել, որ թիմի երկրպագուները լավ կընդունեն Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
«Այժմ Գվարդիոլան գլխավորում է «Բավարիա»-ն, բայց նա մեր թիմի մարզիչն է եղել և կատարելության է հասել այն ժամանակ: Վստահ եմ, որ «Կամպ Նոու»-ն Գվարդիոլային ծափահարություններով կդիմավորի»,- Sport-ը մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:
Հիշեցնենք, որ իսպանական գրանդը «Բավարիա»-ի հետ առաջին դիմակայությունը կանցակցնի այսօր` մայիսի 6-ին: Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 12-ին, Մյունխենում:






































